Պատմություն

1902 թվականին հոկտեմբերին գյուղի համայնքը ժողով է գումարել, որոշել են, որ գյուղը ունենա դպրոց: Մինչ այդ գործել է եկեղեցուն կից դասարան:
1903 թվականին բացվել է դպրոց, համայնքի ընտանիքներից մեկի բնակարանը վարձակալել են:
1908 թվականին համայնքի միջոցներով կառուցել են դպրոցական շենք, որը ծառայել է դպրոց մինչև 1968 թվականը:
1968 թվականին նոր դպրոցական շենք է կառուցվել, որը գործել է մինչև 1987 թվականը:
1987 թվականին հին շենքի անհարմար լինելու պատճառով կառուցվել է նոր դպրոցական շենք`392 տեղանոց:
Ներկայումս դպրոցը ունի 135 աշակերտ:

 

Հուշաքար 2000 թվականի շրջանավարտների կողմից